Բարի գալուստ մեր վարքագծի կանոնակարգ

Հարգելի գործընկերներ,
#1 ծխախոտային կազմակերպությունը դառնալու մեր ձգտումը չի կարող իրականացվել ցանկացած գնով։ Մենք կլինենք հաջողակ միայն այն դեպքում, երբ գործենք ճիշտ կերպով և մեր Վարքագծի կանոնակարգին համապատասխան։
Ինձ համար Վարքագծի կանոնակարգն ունի կողմնացույցի դեր, որը ցույց է տալիս ճիշտ ուղղությունը, երբ կա որևէ կասկած։ Ես Ձեզ կոչ եմ անում օգտագործել այն որպես ուղեցույց, և եթե Ձեզ չի հաջողվում գտնել հուզող հարցերի պատասխանները, ապա կարող եք կապ հաստատել համապատասխան աշխատակիցների հետ՝ խորհուրդ ստանալու համար:
Մեր կազմակերպության համբավն ու հաջողությունը մեծապես կախված է մեր ջանքերից և ճիշտ գործելակերպից։ Մենք աշխատում ենք բազմամշակութային միջավայր ունեցող ընկերությունում և բոլորս պետք է գործենք էթիկական չափանիշներին համապատասխան և պահպանենք մեր կազմակերպության արժեքները:
Չնայած նրան, որ Վարքագծի կանոնակարգը մեզ է ուղղված որպես անհատների, այն նաև նպատակ ունի ամրապնդելու «Մեկ թիմ»-ի ոգին։ Ցանկացած որոշում կարող է ունենալ իր զգալի ազդեցությունն այն ամենի վրա, ինչը մենք ստեղծել ենք համատեղ ուժերով, և մեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի, որ պատասխանատու է կոլեկտիվ հաջողության համար։ Ուստի Ձեզ խնդրում եմ մշտապես գործել Ջեյ Թի Այ-ի Վարքագծի կանոնակարգին համապատասխան։ Համոզված եմ, որ դա Ձեզ հեշտությամբ կհաջողվի։
Միշտ օգտագործեք Վարքագծի կանոնակարգը, ինչպես որ ես եմ անում, և այն թույլ կտա ավելի լավ հասկանալու կազմակերպության կառուցվածքն ու յուրաքանչյուր օրվա վերջում համոզված լինելու, որ ճիշտ եք գործել:


Էդդի Փիրար
Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն

«#1 ծխախոտային կազմակերպությունը դառնալու մեր ձգտումը չի կարող իրականացվել ցանկացած գնով։ Մենք կլինենք հաջողակ միայն այն դեպքում, երբ գործենք ճիշտ կերպով և մեր Վարքագծի կանոնակարգին համապատասխան։»

Հաջորդ Ողջույնի խոսք մեր Գլխավոր կոմերցիոն տնօրենի կողմից