Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:
Շահերի բախումը կարող է դրդել աշխատակիցներին ընդունել որոշումներ, որոնք չեն բխում Ջեյ Թի Այ-ի շահերից և կարող են բացասաբար ազդել ինչպես կազմակերպության, այնպես էլ նրանց հեղինակության վրա:
Գրեք, թե ինչ եք որոնում և սեղմեք "Մուտք" կոճակը
Մենք ակնկալում ենք, որ մեր աշխատակիցները կխուսափեն որևէ իրավիճակից, որի դեպքում նրանց անձնական շահերը կարող են բախվել Ջեյ Թի Այ-ի շահերի հետ:
Շահերի բախումը կարող է դրդել աշխատակիցներին ընդունել որոշումներ, որոնք չեն բխում Ջեյ Թի Այ-ի շահերից և կարող են բացասաբար ազդել ինչպես կազմակերպության, այնպես էլ նրանց հեղինակության վրա:
Ես խուսափում եմ այն իրավիճակներից, որոնց դեպքում կարող են առաջանալ շահերի բախումներ:
Ես թույլ չեմ տալիս, որպեսզի իմ անձնական շահերն ազդեն Ջեյ Թի Այ-ի անունից՝ իմ կողմից կայացվող որոշումներին։ Ես հայտնում եմ ցանկացած ընտանեկան կամ անձնական հարաբերությունների մասին, որոնք կարող են ազդել աշխատանքում իմ կողմից կայացված որոշումների վրա:
Աշխատանքից դուրս ես չեմ ներգրավվում որևէ գործունեության մեջ, որը կարող է բացասաբար ազդել Ջեյ Թի Այ-ի բիզնես շահերի վրա։
Ես նաև չեմ մոռանում հնարավոր շահերի բախումները, որոնք կարող են առաջանալ նվերների, հյուրասիրության կամ ժամանցի փոխանակման ժամանակ:
Այն դեպքում, երբ շահերի բախումն անխուսափելի է, ես անհապաղ կհայտնեմ այդ մասին՝ պաշտպանելու համար ինձ և Ջեյ Թի Այ-ին։
Որպես ղեկավար, իմ պարտքն է հանդիսանում կարգավորել իմ թիմի անդամի կողմից հայտնած ցանկացած շահերի բախման մասին միջադեպերը՝ համապատասխան աջակցություն ստանալով Անձնակազմի կառավարման և Համապատասխանության թիմերից։
Բիզնես գործընկերները պետք է խուսափեն ցանկացած իրավիճակից, որը կարող է հանգեցնել շահերի բախման: Ջեյ Թի Այ-ի հետ առնչվող ցանկացած հավանական շահերի բախման մասին հարկավոր է հայտնել onebehavior@jti.com կայքի միջոցով:
Ստորև բերված են շահերի բախման մի քանի օրինակներ՝