Բարեխիղճ բիզնես գործունեություն

Նվերներ, հյուրասիրություն և ժամանց

Մենք չենք խրախուսում նվերների փոխանակումը, հյուրասիրությունը և ժամանցը («ՆՀԺ»), սակայն ընդունում ենք, որ հազվադեպ ՆՀԺ հանդիսանում է ընդունված բիզնես պրակտիկա:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Նվերը դա որևէ արժեքավոր բան է, որը տրվում կամ ստացվում է առանց դրա դիմաց վճարի ակնկալիքի: Հյուրասիրությունը և ժամանցը ենթադրում են վճարվող միջոցառումներ, սննդի և ըմպելիքների հյուրասիրություն:
Մենք միշտ պետք է թափանցիկ լինենք նվերներ, հյուրասիրություն և ժամանց տրամադրելիս, քանի որ հակառակ դեպքում դրանք կարող են դիտարկվել որպես կաշառք կամ շահերի բախում:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից:

Ես պահպանում եմ ՆՀԺ սկզբունքները որևէ ՆՀԺ ընդունելիս կամ առաջարկելիս։
Ես թույլ չեմ տալիս, որ ՆՀԺ փոխանակումն ազդի իմ գործարար որոշումների վրա:
Պետական ծառայողի կամ կազմակերպության հետ փոխանակված ցանկացած ՆՀԺ, դրա արժեքից անկախ, պետք է ստանա հաստատում:

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար:

Մեր անունից գործող բիզնես գործընկերներից ակնկալվում է պահպանել մեր ՆՀԺ սկզբունքները և նախքան որևէ ՆՀԺ փոխանակումը ստանալ հաստատում:

Համաձայն մեր ՆՀԺ սկզբունքների, ՆՀԺ-ն պետք է ՝

  1. Համապատասխանի գործող օրենսդրությանն ու տեղի սովորույթներին,
  2. Լինի հիմնավորված և խելամիտ, տեղին և մշտական բնույթ չկրի,
  3. Չստեղծի շահերի բախում աշխատակիցների և երրորդ կողմի միջև,
  4. Չպետք է տրվի կամ ստացվի ոչ պատշաճ արտոնություն ստանալու կամ ոչ պատշաճ գործարքների իրականացումը խթանելու համար,
  5. Չպետք է լինի կանխիկ դրամի, վաուչերների կամ կտրոնների տեսքով, որոնք կարող են փոխանակվել կանխիկ դրամով,
  6. Պետք է լինի ամբողջությամբ թափանցիկ՝ պարտադիր հաստատում անցնելու նպատակով: Հաստատմանը ներկայացվող բացատրությունը պետք է արտացոլի ՆՀԺ նպատակը, լրիվ արժեքը և բոլոր մասնակիցներին, այդ թվում նաև՝ Ջեյ Թի Այ-ի աշխատակիցների ցուցակը:

Իմացեք ավելին