Բարեխիղճ բիզնես գործունեություն

Կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքար

Մենք չենք հանդուրժում կաշառակերության և կոռուպցիայի որևէ դրսևորում։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Մենք ձգտում ենք իրականացնել մեր բիզնես գործունեությունը բարեխղճորեն և անհանդուրժողական ենք կաշառակերության և կոռուպցիայի նկատմամբ բոլոր երկրներում, որտեղ մենք գործում ենք:
Կաշառակերությունը ենթադրում է բիզնես արտոնության դիմաց որևէ արժեքի (որպես կանոն՝ դրամական միջոցների) տրամադրում կամ ստացում: Կոռուպցիան ենթադրում է անձնական շահույթի համար իշխանության չարաշահում:
Գործընթացներին արագացման համար վճարվող դյուրացման վճարները հանդիսանում են կաշառքի տեսակ և որպես կանոն ներառնում են փոքր նվերներ կամ վճարումներ պետական ծառայողներին։
Կաշառակերության և կոռուպցիայի հետ կապված օրենքների խախտումը կարող է հանգեցնել քրեական գործի հարուցմանը և դատաքննությանը, ինչպես նաև հնարավոր ֆինանսական տուգանքների Ջեյ Թի Այ-ի և ներգրավված աշխատակիցների համար:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես որևէ կերպ չեմ առնչվում կաշառակերության կամ կոռուպցիայի հետ։ Եթե ինձ առաջարկեն կամ ինձանից պահանջեն կաշառք կամ գործարքների դյուրացման որևէ վճար, ապա ես կհրաժարվեմ և անհապաղ կհայտնեմ այդ մասին իմ տեղական կամ տարածաշրջանային Իրավախորհրդատուին կամ Համապատասխանության թիմի անդամին։
Ես նաև տեղեկացված եմ նվերների, հյուրասիրության, զվարճանքի, պետական մարմիններին նվիրատվությունների, բարեգործական նվիրատվությունների և հովանավորությունների հետ կապված կաշառակերության ռիսկերին։

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար:

Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր բիզնես գործընկերներն, այդ թվում՝ մեր անունից գործող կողմերը կկիսեն կաշառակերության և կոռուպցիայի նկատմամբ մեր անհանդուրժողական մոտեցումը՝ որպես Ջեյ Թի Այ-ի հետ գործարարություն վարելու պայման:

Ջեյ Թի Այ-ը կարող է դադարեցնել ցանկացած բիզնես գործընկերոջ հետ պայմանագիրը, եթե հայտնի դառնա, որ նա որևէ կերպ ներգրավված է կաշառակերության կամ կոռուպցիայի մեջ։

Մեր արժեքների գործնական կիրառումը

«Ես ստացել էի բազմաթիվ զանգեր և էլ. նամակներ հավանական մատակարարի վաճառքի գործակալից: Ես ասացի նրան, որ իր կողմից առաջարկվող ապրանքները չեն համապատասխանում մեր կողմից սահմանված չափանիշներին: Նա կրկին զանգահարեց ՝ ակնարկելով, որ կցանկանա վճարել հավելյալ 5 տոկոս որպես «անձնական միջնորդավճար», եթե Ջեյ Թի Այ-ն ընդունի իր առաջարկը: Ես տեղեկացրի նրան, որ նման պրակտիկան հակասում է մեր արժեքներին և մեր Վարքագծի կանոնակարգին և խնդրեցի իրեն այլևս չզանգահարել: Ես անհապաղ տեղեկացրեցի իմ ղեկավարին»:

Գնումների բաժնի աշխատակից

Իմացեք ավելին