Բարեխիղճ բիզնես գործունեություն

Արտաքին հաղորդակցման կառավարում

Չնայած նրան, որ միայն լիազորված ներկայացուցիչները կարող են կապ հաստատել լրագրողների հետ Ջեյ Թի Այ-ի անունից, բոլոր աշխատակիցներին սատարում ենք ներգրավվել մեր գործունեությանը առնչվող սոցիալական ցանցերին:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Լրագրողների հետ կարող է կապ հաստատել միայն Ջեյ Թի Այ-ի բարձր ղեկավարությունը, շուկայի գլխավոր տնօրեններն ու Կորպորատիվ զարգացման տեղական, տարածաշրջանային և գլոբալ լիազորված ներկայացուցիչները:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես զգուշորեն եմ վերաբերվում Ջեյ Թի Այ-ի մասին սոցիալական ցանցերում տեղեկատվության հարապարակմանը և միայն օգտագործում եմ ընկերության կողմից տրամադրված հրապարակային տեղեկատվությունը:
Ես չեմ տեղադրում կամ տրամադրում գաղտնի տեղեկատվություն Ջեյ Թի Այ-ի մասին սոցիալական կայքերում, բլոգերում, չաթերում։
Որպես ընդունված կանոն, եթե ես չեմ ցանկանում, որպեսզի որևէ նյութ հայտնվի տեղեկան թերթի առաջին էջերում, ապա չպետք է տեղադրեմ դա սոցիալական ցանցերում կամ ցանկացած այլ բաց հարթակներում:

Ինչ պետք է անել և չպետք է անել սոցիալական ցանցերում։

  • Պետք է՝ Ձեր անձնական էջերում, ցանցերում կիսվել հրապարակումներով և աշխատանքներով, որոնք հրապարակվել են Ջեյ Թի Այ-ի բիզնես աղբյուրներով:
  • Պետք է՝ Հստակ նշել, որ դա ձեր սեփական կարծիքն է:
  • Չպետք է անել՝ Տեղադրել գաղտնի տեղեկատվություն սոցիալական ցանցերում և կայքերում:
  • Չպետք է անել՝ Անձամբ ձգտել առաջ տանել ծխախոտային արտադրանքը սոցիալական ցանցերում։

Իմացեք ավելին