Բարեխիղճ բիզնես գործունեություն

Ֆինանսական հանցագործության կանխարգելում

Մենք չենք հանդուրժում ֆինանսական հանցագործությունը և մշտապես կառավարում ենք ֆինանսական հանցագործության հետ կապված ռիսկերը:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Ֆինանսական հանցագործությունը վնասում է հասարակությանը և կառավարություն-ներին և կարող է բացասաբար ազդել Ջեյ Թի Այ-ի գործունեության և հեղինակության վրա:
Ֆինանսական հանցագործությունը ենթադրում է՝ փողերի լվացում, հարկերից խուսափում և հարկերից խուսափելու դյուրացման համար գումարների վճարում։ Փողերի լվացումը ենթադրում է ապօրինի ստացված դրամական միջոցներն օրինական դրամական միջոցների կամ այլ ակտիվների վերափոխելու գործընթաց: Հարկերից խուսափումը ենթադրում է պահանջվող հարկային վճարումներից խուսափելու նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկում: Հարկերից խուսափելու դյուրացման համար գումարների վճարումը կատարվում է բիզնես գործընկերոջը կամ այլ երրորդ կողմի՝ հարկերից խուսափելու համար։
Ֆինանսական հանցագործություն կատարելու կամ պատժից խուսափելու դյուրացման համար վճարվող գումարները կարող է լուրջ հետևանքներ ունենալ ինչպես Ջեյ Թի Այ-ի, այնպես էլ նրա աշխատակիցների համար, նույնիսկ եթե Ջեյ Թի Այ-ը կամ պատասխանատու անձը որևէ օգուտ չունեն այդ գործարքից: Դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել, եթե դուք կանխամտածված կամ ոչ դիտավորյալ կերպով աջակցում եք որևէ մեկին կատարել այսպիսի գործողություն։

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես չպետք է ներգրավված լինեմ որևէ ֆինանսական հանցագործության մեջ կամ վճարեմ դյուրացման համար գումարներ։

Ջեյ Թի Այ-ի Փողերի լվացման դեմ ուղղված քաղաքականությունը սահմանում է մուտքային և ելքային առևտրային վճարումների կանոնները և կարող է օգնել ինձ համոզված լինել, որ ես աջակից չեմ հանդիսանում փողերի լվացման գործընթացին։

Եթե ինձանից խնդրում են կատարել մի գործողություն, որը կարող է հանգեցնել հարկերից խուսափմանը կամ փողերի լվացմանը, ապա ես կմերժեմ այդ առաջարկը և անմիջապես կզեկուցեմ այդ մասին:

Եթե ունեմ որևէ կասկած, որ իմ կոլեգան կամ բիզնես գործընկերը կարող է ներգրավված լինել ֆինանսական հանցագործության մեջ, ապա պետք է զեկուցեմ այդ մասին:

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար։

Մենք ակնկալում ենք, որ մեր բիզնես գործընկերներն, այդ թվում՝ մեր անունից գործունեություն իրականացնող կողմերը լիովին կաջակցեն ֆինանսական հանցագործությունների նկատմամբ մեր անհանդուրժողական մոտեցումը:

Եթե բիզնես գործընկերոջը խնդրում են կատարել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել ֆինանսական հանցագործությանը, նա պետք է անհապաղ հայտնի իր մտահոգությունը onebehavior@jti.com միջոցով։

Ի՞նչ իրավիճակներում սա կարող է կիրառվել։

Ստորև բերված են հավանական ֆինանսական հանցագործության որոշ օրինակներ՝

  • Բիզնես գործընկերը խնդրել է ինձ վերահասցեավորել վճարումը ինձ անծանոթ երրորդ կողմի բանկային օֆշորային հաշվին, և ես կասկածում եմ, որ այս գործարքի նպատակը հարկերից խուսափելն է:
  • Հաճախորդը խնդրել է ինձ հաշիվ-ապրանքագրում ոչ ճիշտ դասակարգել նրանց կողմից գնված ապրանքները/ ծառայությունները, ինչը կնվազեցնի ԱԱՀ-ն կամ վճարման ենթակա այլ հարկերը կամ տուրքերը:

Իմացեք ավելին