Բարեխիղճ բիզնես գործունեություն

Ներքին տեղեկատվության օգտագործման կանխում

Աշխատակիցները ոչ մի դեպքում չպետք է ներգրավվեն կազմակերպության ներքին տեղեկատվության օգտագործման մեջ:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Ներքին տեղեկատվության օգտագործման գործընթացը ենթադրում է կազմակերպության ներքին տեղեկատվության օգտագործում անձնական օգուտի կամ երրորդ կողմ հանդիսացողի օգուտի համար: Դա նաև վերաբերվում է ներքին տեղեկատվության վրա հիմնված խորհուրդների տրամադրմանը։ Ներքին տեղեկատվությունը ցանկացած ոչ հրապարակային տեղեկատվություն է, որի բացահայտումը կարող է էապես ազդել ընկերության արժեթղթերի արժեքի վրա: Ներքին տեղեկատվությունը կարող է ներառնել գաղտնի ֆինանսական տվյալներ, արդյունքներ, շահաբաժինների հայտարարագրում, բաժնետոմսերի հետգնմանն առնչվող հարցերը, կազմակերպության ընդլայնմանն առնչվող պլաններ ու միաձուլման, միացման առաջարկներ։

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես չեմ գնելու կամ վաճառելու որևէ արժեթուղթ (օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ֆոնդային օպցիոններ) ներքին տեղեկատվությանը տիրապետելու ընթացքում և խորհուրդ չեմ տալու այլոց գնելու կամ վաճառելու արժեթղթեր: Ես չեմ տրամադրելու ներքին տեղեկատվություն երրորդ կողմին, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված եմ դրա համար:
Եթե ինձ հայտնի դառնա, որ գործընկերներից որևէ մեկը կամ բիզնես գործընկեր հանդիսացող որևէ աշխատակից փորձում է ստանալ ներքին տեղեկատվություն՝ չտրամադրելով այդ պահանջի խելամիտ բացատրություն, ապա ես անմիջապես կհայտնեմ այդ մասին Գլխավոր ֆինանսական տնօրենին կամ Համապատասխանության թիմի անդամին։

Ես չեմ գնելու կամ վաճառելու որևէ արժեթուղթ (օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ֆոնդային օպցիոններ) ներքին տեղեկատվությանը տիրապետելու ընթացքում և խորհուրդ չեմ տալու այլոց գնելու կամ վաճառելու արժեթղթեր: Ես չեմ տրամադրելու ներքին տեղեկատվություն երրորդ կողմին, բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված եմ դրա համար:

Ստորև ներկայացված են մի քանի իրավիճակներ, որոնք կարող են պարունակել ներքին տեղեկատվության տրամադրման հետ կապված ռիսկեր։

  • Բիզնեսի զարգացման թիմի անդամը ցանկանում է գնել պոտենցիալ թիրախային ընկերության բաժնետոմսեր:
  • Ֆինանսական թիմի աշխատակցին հասանելի է Ջեյ Թի-ի ֆինանսական տեղեկատվությունը, որը հրապարակային բացահայտման ենթական չէ Ջեյ Թի-ի կողմից, և նա ցանկանում է վաճառել իր Ջեյ Թի բաժնետոմսերը:
  • Իմ ամուսինը ցանկանում է գնել Ջեյ Թի-ի մի քանի բաժնետոմս և հարցրել է ինձ ֆինանսական արդյունքների մասին, որոնք դեռևս չեն հրապարակվել:

Իմացեք ավելին