Բարեխիղճ բիզնես գործունեություն

Ընկերության տվյալների տրամադրում և հավաքագրում

Մեր բիզնեսը հիմնվում է ճիշտ, ազնիվ, ժամանակին և ստույգ տվյալների հավաքագրման վրա՝ աջակցելու համար որոշումների կայացումը, հեղինակության պաշտպանությունը, գործառնական արդյունավետության խթանումը և իրավաբանական ու նորմատիվ պարտավորությունների կատարումը։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Ընկերության տվյալները ենթադրում են ֆինանսական և օպերացիոն տվյալներ, անձնական և գաղտնի տվյալներ, ժողովների մասին տվյալներ, բիզնես պլաններ, կանխատեսումներ և վերլուծություններ:
Գործունեությանն առնչվող տվյալներն ու ֆինանսական տվյալները կարևոր են մեր գործառնությունների իրականացման համար, ինչպես նաև բաժնետերերի, բիզնես գործընկերների, կառավարությունների և այլ նշանակալից կողմերի հետ մեր հարաբերությունների համար:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես երաշխավորում եմ, որ տվայլները պահպանվում են գաղտնի, ապահով կերպով և կարող են վերականգնվել։ Տվյալների պահպանման և ոչնչացման ընթացքում ես գործում եմ օրենքներին, նորմատիվ ակտերին համապատասխան։
Եթե ես ներգրավված եմ ընկերության ֆինանսական հաշվետվությունների կամ տվյալների հավաքագրման գործընթացում, ապա պահպանում եմ համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքները և ապահովում, որ տվյալները լինեն ճշգրիտ, ապահով և պատշաճ կերպով ձևակերպված:
Եթե հաշվետվության մեջ ես կատարել եմ սխալ կամ չեմ հայտնել որևէ բանի մասին, ինչը կարող է կասկածի տակ դնել ընկերության տվյալների ճշտությունը և հուսալիությունը, ապա անհապաղ կհայտնեմ այդ մասին Գլխավոր ֆինանսական տնօրենին, Կորպորատիվ վերահսկիչին կամ իմ գծային ղեկավարին:

Ի՞նչ իրավիճակների դեպքում սա կարող է կիրառվել:

Ստորև բերված են ֆինանսական հաշվետվությունների հետ կապված խնդիրների մի քանի օրինակ՝

  • Չստացված հասույթի կամ չիրականացված ծախսերի մասին հաշվետվության ներկայացում:
  • Ընթացիկ հաշվետու տարվա ընթացքում կրած ծախսերի գծով հաշվեգրումների չկատարում:

Իմացեք ավելին