Բարեխիղճ բիզնես գործունեություն

Անձնական տվյալների և գաղտնիության պահպանում

Մենք երաշխավորում ենք, որ օրինական և ապահով եղանակով ենք հավաքագրում, օգտագործում և պահպանում անձնական տվյալները: Մենք միևնույն վերաբերմունքը ցուցաբերում ենք նաև գաղտնի տեղեկատվության նկատմամբ։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Մեր գործառնությունների ընթացքում մենք հավաքագրում և մշակում ենք մեր աշխատակիցներին, բիզնես գործընկերներին և այլ նշանակալից կողմերին վերաբերվող անձնական տեղեկատվությունը: Մենք պարտավոր ենք նման տեղեկատվության նկատմամբ վարվել զգուշորեն և պահպանել դրա գաղտնիությունը, աշխատել միայն այն տեղեկատվության հետ, որն անհրաժեշտ է Ջեյ Թի Այ-ի արդյունավետ գործառնության համար:
Անձնական կամ գաղտնի տեղեկատվության անօրինական կամ չթույլատրված բացահայտումը կարող է վնասել մեր հեղինակությանը և բացասաբար ազդել բիզնեսի վրա:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես ուշադիր և զգոն եմ, երբ գործ ունեմ անձնական տեղեկատվության հետ: Ես միշտ ապահովում եմ ներգրավված անձանց անձնական տվյալների պաշտպանությունը և օգտագործում տվյալներն օրինական ձևով:
Ես հատուկ զգուշություն եմ ցուցաբերում տեղեկատվության տրամադրելիս: Ես դա անում եմ միայն այն դեպքում, երբ առկա է հիմնավորված բիզնես պատճառ: Եթե ունեմ որևէ կասկած, ապա դիմում եմ տեղական կամ տարածաշրջանային իրավախորհրդատուին՝ խորհուրդ ստանալու համար:
Գաղտնի և անձնական տեղեկատվության պահպանման և տրամադրման համար ես կիրառում եմ միայն Ջեյ Թի Այ-ի կողմից հաստատված ՏՏ լուծումները: Իմ սարքերն ու փաստաթղթերը միշտ պահպանում եմ ապահով կերպով և օգտագործում եմ բարդ և ապահով ապահով գաղտնաբառեր՝ Ջեյ Թի Այ-ի ՏՏ համակարգեր, վեբկայքեր կամ ընկերության այլ ակտիվներ մուտք գործելու համար:
Ես առավել զգույշ եմ, երբ աշխատում եմ Ջեյ Թի Այ-ի տարածքից դուրս, թույլ չտալով, որպեսզի չլիազորված անձինք կարողանան լսել, տեսնել գաղտնի տեղեկատվությունը կամ գաղտնաբառերը։
Եթե ես ստանում եմ գաղտնի տեղեկատվություն և համոզված չեմ դրա ծագման կամ նախատեսված նպատակի մեջ, ապա դիմում եմ ղեկավարին: Ես երբեք չեմ պատասխանում գաղտնի տեղեկատվություն պահանջող կասկածելի հաղորդագրություններին և չեմ բացում նման հաղորդագրություններում պարունակվող հղումները կամ կցված փաստաթղթերը:
Գաղտնիության խախտման կամ տեղեկատվության չարաշահման ցանկացած կասկածի դեպքում ես անհապաղ այդ մասին հայտնում եմ իմ տեղական կամ տարածաշրջանային իրավախորհրդատուին, Համապատասխանության կամ Տեղեկատվության անվտանգության թիմերի անդամներին։

Ինչպիսի՞ տեղեկատվությանն է սա վերաբերվում:

Անձնական տեղեկատվությունը ցանկացած տեղեկատվություն է, որը վերաբերվում է անձին, օրինակ՝ անունը, հասցեն, կոնտակտային տվյալները, նույնականացման համարները, ինչպես նաև նրա առողջությանն, ընտանիքին, ֆինանսներին կամ աշխատանքին վերաբերվող տվյալները:
Գաղտնի տեղեկատվությունը ներառում է մեր գործառնություններին, արտադրանքին, գործարար պլաններին, բիզնես գործընկերներին վերաբերվող տեղեկատվությունը, որի բացահայտումը կարող է վնասել Ջեյ Թի Այ-ի գործունեությանը կամ հեղինակությանը:

Իմացեք ավելին