Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար։
Ջեյ Թի Գրուպը աշխատում է կանխել ծխախոտային արտադրանքի ապօրինի առևտուրը՝ ապահովելով մեր մատակարարման շղթայի անվտանգությունը, և սերտորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ` այս մարտահրավերների դեմ պայքարելու համար:
Ծխախոտի ապօրինի առևտուրը խոչընդոտ է հանդիսանում օրինական ծխախոտային գործունեության համար, նվազեցնում է հարկերից ստացվող պետական եկամուտները և աջակցում կազմակերպված հանցագործությանը:
Մենք մշտապես վերահսկում ենք մեր շուկան և հաճախորդներին՝ համոզված լինելու համար, որ Ջեյ Թի Այ-ի ծխախոտային արտադրանքը հասանելի է միայն չափահաս սպառողներին, վաճառվում է օրինական առևտրային ուղիներով և դրանց համար նախատեսված շուկաներում։