Մեր արտադրանքը

Արտադրանքի որակի ապահովում

Մենք հպարտանում ենք մեր համաշխարհային կարգի արտադրական գործընթացներով, որոնք համապատասխանում են Ջեյ Թի Այ-ի որակի չափանիշներին և սպառողների ակնկալիքներին։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար։

Մենք արտադրում ենք մեր արտադրանքը սահմանված պահանջներին խիստ համապատասխանությամբ՝ օգտագործելով բարձրորակ ծխախոտային և ոչ ծխախոտային հումք։
Բարձր որակը ապահովվում է արտադրության, պահեստավորման, բաշխման և հաճախորդների սպասարկման բոլոր փուլերում՝ իրավական և կարգավորիչ նորմերին խիստ համապատասխանությամբ։

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես միշտ հետևում եմ Ջեյ Թի Այ-ի՝ արտադրանքի որակի չափանիշներին և ընթացակարգերին, անկախ ժամանակի կամ այլ ռեսուրսների սահմանափակումներից։ Ես միշտ պետք է համոզված լինեմ, որ ցանկացած բիզնես գործընկեր, ում հետ ես աշխատում եմ, վարվում է նույն կերպ։

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար։

Մենք ակնկալում ենք մեր բիզնես գործընկերներից համապատասխանել գործող օրենքներին, Ջեյ Թի Այ-ի՝ մատակարարների չափանիշներին, հումքի որակի չափանիշներին և ծառայությունների մատուցման պայմանագրերին։ Դրանք պետք է ներկայացվեն ըստ Ջեյ Թի Այ-ի պահանջի՝ ապրանքների կամ ծառայությունների ստուգման նպատակով։

Ի՞նչ իրավիճակներում սա կարող է կիրառվել։

Ստորև ներկայացված է արտադրանքի որակի հետ կապված հավանական ռիսկեր․

  • Դիստրիբյուտորը ինձ տեղեկացրել է, որ արտադրանքի խմբաքանակի համար եկամտային հարկի կնիքը բացակայում է։
  • Որոշ ծխախոտի տուփեր այլ ապրանքանիշի տուփեր են, քան տպագրված է արկղերի վրա։
  • Հաճախորդը հայտնել է, որ ծխախոտի տուփերը ստացել են վնասված կնիքներով և մտահոգ են, որ դրանք կարող են կեծված լինել։

Իմացեք ավելին