Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար։
Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս գործառույթին և գործում ենք բոլոր համապատասխան կարգավորումներին և Ջեյ Թի Գրուպ-ի՝ Ծխախոտի մարքեթինգի գլոբալ չափանիշներին համապատասխան։
Ջեյ Թի Այ-ն իր արտադրանքի մարքեթինգը չի իրականացնում անչափահասների շրջանում։
Մենք նպատակ չունենք որևէ մեկին խրախուսել սկսել ծխել կամ տարհամոզել դրանից հրաժարվելուց:
Ջեյ Թի Այ-ն իր արտադրանքի մարքեթինգն իրականացնում է գոյություն ունեցող չափահաս ծխողների շրջանում՝ նրանց հավատարմությունն իր ապրանքանիշերի նկատմամբ պահպանելու, ինչպես նաև չափահաս ծխողներին մրցակիցների ապրանքանիշերից իր արտադրանքին անցնելու խրախուսման նպատակով:
Մինչև ծխելու որոշում կայացնելը չափահաս ծխողները պետք է պատշաճ կերպով տեղեկացված լինեն ծխելու հետ կապված առողջական ռիսկերի մասին: