Մեր արտադրանքը

Շրջակա միջավայրի պահպանություն

Մեր գործունեությունը հիմնվում է կայուն մատակարարման շղթայի վրա՝ իր մեջ գյուղատնտեսական մեծ տարր ներառելով: Մենք պարտավորվում ենք նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա մեր գործողությունների ազդեցությունն ու պահպանել ռեսուրսները ապագա սերունդների համար:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Մենք միշտ հետևողական ենք մեր բնապահպանական պարտականությունների նկատմամբ և հանձնառու ենք մեր կատարողականի կատարելագործմանն ու թափանցիկ գործելակերպին։
Մեր գործունեությունն ու մեր մատակարարման շղթան ենթակա են հետևյալ ռիսկերին․ կլիմայի փոփոխության սպառնալիք, բնական ռեսուրսների կորուստ, ջրի սակավություն և կենսական էկոհամակարգային ծառայությունների խաթարում։
Մենք պարտավորվում ենք կրճատել էներգիայի սպառումը և CO2 արտանետումները՝ դրանց նվազեցմանն ուղղված ծրագրերի և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումների միջոցով: Մենք մեր գործունեությունն իրականացնելիս նաև հետևողական ենք ջրի սպառման ու թափոնների նվազեցմանը: Սա ներառում է ուսուցման, իրազեկման և նվազեցմանն ուղղված ծրագրերում ներդրումներ:
Մենք գնահատում ենք մեր մատակարարման շղթայով շրջակա միջավայրին սպառնացող հավանական ռիսկերը և իրականացնում ենք այդ ռիսկերի մեղմացմանն ուղղված համակարգային մոտեցումներ, մասնավորապես մեր գնման գործընթացների միջոցով և համագործակցելով մեր մատակարարների, ծխախոտային տերև աճեցնողների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես հանձնառու եմ իմ աշխատանքի ընթացքում նվազեցնելու օգտագործվող էներգիայի, ջրի և նյութերի վրա իմ հնարավոր ազդեցությունը: Ես հաշվի եմ առնում շրջակա միջավայրը՝ գործարար որոշումներ կայացնելիս: Եթե ես չգիտեմ, թե իմ որոշումները շրջակա միջավայրի համար ինչ հետևանքներ կարող են ունենալ, ես դիմում եմ շրջակա միջավայրի, առողջության և անվտանգ պահպանության գծով իմ տեղական ներկայացուցչին:
Որպես ղեկավար ես պարտավոր եմ իմ թիմում խթանելու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վարքագիծը և ապահովելու շրջակա միջավայրի համապա-տասխան ընթացակարգերի պահպանումը: Ես ակտիվորեն ներգրավվածություն ունեմ շրջակա միջավայրի վրա մեր ազդեցության բարելավմանն ուղղված ծրագրերին:

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար:

Ինչպե՞ս կարող եմ նպաստել այս գործընթացին:

  • Բացահայտել և առաջարկել ռեսուրսների, նյութերի և թափոնների կրճատման պոտենցիալ հնարավորություններ։
  • Օգտագործել էներգիան և ջուրը պատասխանատու կերպով և չօգտագործել դրանք, երբ անհրաժեշտ չեն:
  • Ներգրավվել տեղական բնապահպանական ծրագրերին
  • Ներկայացնել իրականացված բնապահպանական նախագծերը Ջեյ Թի Այ-ի Կայունությանն ուղղված տարեկան մրցանակաբաշխությանը:

Իմացեք ավելին