Մեր աշխատակիցները

Առողջության և անվտանգության պահպանում

Բոլոր աշխատակիցները իրավունք ունեն պաշտպանված լինելու աշխատանքի հետ կապված վնասվածքներից և հիվանդություններից: Մենք ապահովում ենք անվտանգ և առողջ աշխատանքային միջավայր և խրախուսում ենք այնպիսի մշակույթը, որտեղ մարդկանց առողջությունն ու անվտանգությունն առաջնային են համարվում։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար։

Մենք միասին քայլեր ենք ձեռնարկում՝ բարձրացնելու մեր անվտանգ աշխատանքային մշակույթն ու ապահովելու անվտանգ աշխատանքային պայմաններ։
Մենք բոլորս նպաստում ենք անվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանն ու մշտապես բարելավում մեր գիտելիքները՝ ճանաչելու համար վտանգները, կանխելու դժբախտ պատահարներն ու պահպանելու աշխատողների առողջությունը։

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես վստահեցնում եմ, որ մասնակցում եմ Առողջության և անվտանգության վերաբերյալ բոլոր համապատասխան դասընթացներին և ծանոթ եմ առողջության ու անվտանգության մասին տեղական ընթացակարգերին։
Ես հանձնառու եմ իմ և իմ գործընկերների անվտանգության համար։
Եթե իմ աշխատանքը կապված է արտադրական սարքավորումների հետ կամ ես վարում եմ կորպորատիվ ավտոմեքենա, ապա պետք է վարվեմ զգույշ եւ պատասխանատու կերպով և հաշվի առնեմ հնարավոր վտանգները:
Ես չպետք է գործ ունենամ արտադրական սարքավորումների հետ, վարեմ ավտոմեքենա կամ զբաղվեմ այլ բանով, որը կարող է վնաս հասցնել ինձ կամ ուրիշներին, եթե իմ ինքնազգացողությունը կամ կատարողականը վատթարացել է։
Վտանգավոր պայմանների, միջադեպերի, կամ վտանգավոր վարքագծի առկայության դեպքում ես պետք է զեկուցեմ այդ մասին։
Որպես ղեկավար ես պատասխանատու եմ ակտիվորեն խթանել և առաջնորդել անվտանգ աշխատանքային մշակույթը։ Ես պետք է վստահ լինեմ, որ աշխատակիցներն ունեն բոլոր անհրաժեշտ ունակություններն ու գիտելիքները, անցել են անհրաժեշտ ուսուցում և զինված են համապատասխան սարքավորումներով՝ անվտանգ աշխատելու համար։ Եթե ես նկատել եմ որևէ բան, ինչը կարող է սպառնալ առողջությանը, անվտանգությանը կամ իրենից ռիսկ է նեկայացնում, ապա անմիջապես պետք է զեկուցեմ այդ մասին։

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար։

Մենք ակնալում ենք, որ մեր բիզնես գործընկերներն կապահովեն անվտանգ աշխատանքային պայմաններ և գործելակերպ։ Սա ենթադրում է, որ նրանք պետք է ունենան առողջության և անվտանգության ապահովման մասին պատշաճ քաղաքականություններ և ընթացակարգեր։

Ե՞րբ սա կարող է կիրառվել։

Ստորև ներկայացված է հնարավոր վտանգների կամ ռիսկերի մի քանի օրինակ․
Շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության (EHS) մասին տեղական քաղաքականություններ և ընթացակարգեր:

  • Ես մտահոգված եմ, որ իմ գործընկերը ալկոհոլի ազդեցության տակ ցանկանում է վարել ավտմեքենա կամ գործ ունենալ արտադրական սարքավորման հետ։
  • Իմ ղեկավարն ինձ հանձնարարել է կատարել առաջադրանք, որի իրականացման համար ես դեռևս համապատասխան վերապատրաստում չեմ անցել։
  • Ես նկատել եմ վնասված էլեկտրական լար, որը կարող է վնաս հասցնել ինձ կամ գործընկերողջս։

Իմացեք ավելին