Մեր աշխատակիցները

Հավասար վերաբերմունք և հարգանք աշխատակիցների հանդեպ

Մենք խրախուսում ենք մշակութային բազմազանությունը աշխատավայրում, որտեղ յուրաքանչյուրն իրեն անկաշկանդ կզգա և զերծ կլինի խտրականության կամ ոտնձգության ռիսկերից։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար։

Անհարգալից վերաբերմունքը, խտրականությունն ու ոտնձգությունը դեմ են Ջեյ Թի Այ-ի արժեքներին և մենք պարտավորություն ունենք ինքներս մեր և միմյանց հանդեպ գործելու համապատասխանաբար, եթե ինչ-որ բան ճիշտ չէ։
Մենք խտրականություն չենք դնում և չենք հանդուրժում այլոց կողմից խտրականությունը՝ կապված տարիքի, սեռի, սահմանափակ ունակությունների, կրոնի, էթնիկ ծագման, սեռական կողմնորոշման, ամուսնական կարգավիճակի, ազգության, ռասյական պատկանելիության կամ օրենքով պաշտպանվող այլ բնութագրիչների հետ։
Մենք չենք հանդուրժում որևէ ոտնձգություն կամ սպառնալիք, լինի դա ֆիզիկական, բանավոր կամ գրավոր ձևով։

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես գնահատում և հարգում եմ այլոց մշակույթը, տեսակետներն ու ապրելաոճը, որը տարբերվում են իմից։
Ես հաշվի են առնում, թե իմ պահվածքը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մյուսների վրա։
Ես խուսափում եմ վիրավորանք, ագրեսիա կամ սպառնալիք պարունակող հաղորդակցումից։
Ես չեմ անում առաջարկներ, որոնք պարունակող են սեռական ենթատեքստ կամ որևէ անպատշաճ ֆիզիկական ժեստ ուրիշների նկատմամբ։
Եթե ես ծխում եմ, ապա պետք է հարգեմ չծխողների իրավունքները՝ պահպանելով ծխից ազատ միջավայրում աշխատելու իրավունքը:
Եթե ես անընդունելի վարքագծի կամ խտրականության զոհ եմ դարձել աշխատավայրում, ապա խրախուսելի է, որպեսզի կապ հաստատեմ իմ գծային ղեկավարի, տեղական ԱԿ գործընկերոջ կամ Համապատասխանության թիմի անդամի հետ: Որպես ղեկավար ես ընդունում եմ բազմամշակույթ աշխատանքային միջավայրն ու ցուցաբերում հավասար և հարգալից վերաբերմունք իմ գործընկերների հանդեպ։ Ես ընդունում եմ արդար և անաչառ որոշումներ և չեմ հանդուրժում որևէ խտրականություն կամ ոտնձգություն։ Ես անմիջապես ձեռնարկում եմ համապատասխան քայլեր ինձ հայտնած բոլոր մտահոգությունների հետ կապված։

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար։

Մեր բիզնես գործընկերներից ակնկալվում է, որ նրանք կապահովվեն այնպիսի աշխատանքային պայմաններ, որտեղ աշխատողների հանդեպ կլինի արդար, հարգալից վերաբերմունք և որևէ մեկը չի լինի խտրականության կամ սպառնալիքի զոհ։

Ստորև ներկայացված է անընդունելի կամ վիրավորական պահվածքի մի քանի օրինակ․

  • Անտեղի, անհարկի հումոր, սեռական բնույթի կամ անհարգալից մեկնաբանություններ տղամարդկանց կամ կանանց նկատմամբ:
  • Ռասիստական տեսակետների բարձրաձայնում:
  • Անհատների կամ խմբերի մարգինալացումը (մեկուսացումը), մասնավորապես նրանց չներգրավելը գործունեության մեջ կամ զրույցում:
  • Աշխատակիցների նվաստացումը՝ օրինակ, ուրիշների ներկայությամբ սխալները կամ թուլությունները մատնացույց անելը:

Իմացեք ավելին