Մտահոգության ներկայացում

Մենք ունենք համընդհանուր պատասխանատվություն` խթանելու արդարությունը, ցուցաբերելու հարգանք միմյանց և բիզնես գործընկերների հանդեպ։ Ջեյ Թի Այ-ն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում բոլոր ներկայացված մտահոգություններին և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու համար։

Ու՞մ պետք է ներկայացվի մտահոգությունը։

Եթե որևէ իրադրության հետ կապված կան հարցեր կամ կասկած, ապա միշտ պետք է դիմել խորհդատվություն ստանալու համար։ Վարքագծի կանոնակարգն իր մեջ ներառում է «Իմացեք ավելին» բաժիններ, որոնք Ձեզ կտրամադրեն հավելյալ տեղեկատվություն հարցերի պատասխանները գտնելու համար։ Եթե դուք երբևէ կտեսնեք կամ կլսեք որևէ բան, ինչը կարող է անօրինական լինել, խախտել Ջեյ Թի Այ-ի Վարքագծի կանոնակարգը, քաղաքականություններն ու ընթացակարգերը, կամ վնաս հասցնել Ջեյ Թի Այ-ի գործունեությանն ու հեղինակությանը, ապա պետք է միշտ ներկայացնեք ձեր մտահոգությունը: Անկախ այն բանից, թե ինչ հարց է Ձեզ անհանգստացնում, Դուք կարող եք կապ հաստատել Ձեր ղեկավարի կամ տեղական ԱԿ գործընկերոջ հետ։ Եթե այս տարբերակները հարմար չեն Ձեզ համար, կարող եք Ձեր մտահոգությունը ներկայացնել գաղտնի և անկախ «Քո ձայնը» գործընթացի միջոցով։ Մենք ակնկալում ենք, որ Ձեր կողմից ներկայացված մտահոգությունը կլինի իրական։ «Բարեխղճորեն» մտահոգություն ներկայացնել նշանակում է ունենալ հիմնավոր մտահոգություն, որ Ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ դա այդպես չէր։ Կանխամտածված կեղծ, ապակողմնորոշող կամ որոշակի դիտավորությամբ ներկայացված մտահոգությունը կարող է հանգեցնել կարգապահական գործողությունների:

Ե՞րբ է անհրաժեշտ ներկայացնել մտահոգությունը

Եթե Դուք որոշել եք, որ ներկայացնելու եք մտահոգություն, ապա պետք է ներկայացնել հենց այդ պահին, և ոչ թե հետո։ Եթե դեռ սպասում եք և մտահոգություն չեք ներկայացնում, իրավիճակը կարող է վատանալ Ձեր և Ջեյ Թի Այ-ի համար։ Եվ արդյունքում հարցին լուծում տալն ավելի բարդ կլինի։
Մտահոգություն ներկայացրած կամ հետաքննության գործընթացին աջակցություն ցուցաբերած ցանկացած անձի հանդեպ վրիժառության գործողությունը կդիտարկվի որպես լուրջ կարգապահական հարց։

Ինչպե՞ս է աշխատում Քո ձայնը գործընթացը

Խոսեք, ներկայացրեք Ձեր մտահոգությունը

Կա մտահոգության ներկայացման մի քանի եղանակ «Քո ձայնի» միջոցով։ Ձեր ինքնության գաղտնիությունը կպահպանվի մտահոգության ներկայացման և «Քո ձայնը» գործընթացի ողջ ընթացքում, եթե Դուք հակառակը չպահանջեք:
  • Կապ հաստատեք «Քո ձայնը» գործընթացի կոնտակտային անձի հետ,
  • Ներկայացրեք այն «Քո ձայնը» առցանց պորտալի միջոցով,
  • Նամակ գրեք Համապատասխանության թիմին OneBehavior@jti.com էլեկտրոնային հասցեով։

Վերանայում

Ձեր կոնտակտային անձը Ձեր ներկայացրած մտահոգությունը կուղղի Համապատասխանաության թիմի պատասխանատուին, ով կառաջարկի խնդրի լավագույն լուծումը։ Եթե կարիք լինի, Բիզնես էթիկայի հանձնաժողովը կորոշի առավել նպատակահարմար գործողությունների ծրագիրը։ Եթե ներկայացված մտահոգությունը «Քո ձայնը» գործըթացի շրջանակներից դուրս է, Ձեր կոնտակտային անձը կտեղեկացնի այդ մասին և կասի թե ում է պետք դիմել։

Հետաքննություն

Եթե կարիք կա հետագա հետաքննության, ապա պետք է իրականացվի անաչառ և արդար կերպով՝ Հետաքննության գծով ղեկավարի կողմից։ Մտահոգություն ներկայացնողը պետք է զեկուցի իր մտահոգության մասին Պատասխանատու անձին կամ Բիզնես էթիկայի հանձնաժողովին։ Անհրաժեշտության դեպքում տեղական ղեկավարությանը կառաջարկվեն ուղղիչ գործողություններ։

Խնդրի լուծում

Ձեր կոնտակտային անձը կտեղեկացնի հետաքննության արդյունքների մասին։ Նախքան հետաքննության հետ կապված որևէ գործ փակելու վերաբերյալ որոշում կայացնելը Համապատասխանության գծով գլխավոր տնօրենը վերանայում է այն։

Իմացեք ավելին

Նախորդ Ձեր ուղեցույցը