Մեր դերը հասարակության մեջ

Մնալ քաղաքականապես չեզոք

Մեր շահերից բխում է քաղաքականապես չեզոք լինելը:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Մենք չենք գործադրում կամ չենք փորձում գործադրել ոչ պատշաճ ազդեցություն և ջանքեր պետական պարմինների, ներկայա-ցուցիչների կամ օրենսդիր մարմինների վրա՝ Ջեյ Թի Այ-ի համար նախընտրելի արդյունք ստանալու համար:
Մենք հարգում ենք մեր աշխատակիցների՝ քաղաքական գործընթացներում ակտիվ դեր ունենալու իրավունքը, այն պայմանով, որ նրանց ներգրավվածությունը լինի անձնական և կապված չլինի Ջեյ Թի Այ-ի հետ:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Իմ առնչությունը քաղաքականությանը իմ անձնական նախապատվությունն է և կապված չէ Ջեյ Թի Այ-ում իմ աշխատանքի հետ: Ես քաղաքական ցանկացած գործունեություն իրականացնում եմ իմ ազատ ժամանակ, չօգտագործելով Ջեյ Թի Այ-ի ռեսուրսները, էլ. փոստի հասցեները կամ ընկերությանն այլ հղումները:
Ես չեմ օգտագործում աշխատանքային տարածքը՝ քաղաքական քարոզարշավներ առաջ տանելու, կամ քաղաքական գործունեության համար գործընկերներից սատարում ստանալու կամ ֆինանսական աջակցություն փնտրելու համար:
Եթե ես մտադրություն ունենամ զբաղվեցնել պետական պաշտոն, ապա ես կտեղեկացնեմ այդ մասին իմ ղեկավարին, ինչպես նաև իմ տեղական կամ տարածաշրջանային իրավա-խորհրդատուին:

Ի՞նչ իրավիճակների նկատմամբ սա կարող է կիրառվել:

Ստորև բերված են քաղաքական գործողություններ ներառնող մի քանի օրինակներ՝

  • Ես ցանկանում եմ Ջեյ Թի Այ-ի գրասենյակում անցկացնել ժողով՝ խորհրդարանական թեկնածուի ղեկավարությամբ:
  • Աշխատանքից դուրս ես ակտիվորեն մասնակցում եմ տեղական քաղաքականությանն ու կցանկանայի ներկայացնել իմ թեկնածությունը որպես տեղական խորհրդատու:
  • Իմ կոլեգան օգտագործում է Ջեյ Թի Այ-ի բրենդավորված ավտոմեքենան՝ քաղաքական ցույցերին մասնակցելու համար:

Իմացեք ավելին