Մեր դերը հասարակության մեջ

Մարդու իրավունքների պաշտպանություն

Մեր ողջ բիզնես գործունեության ընթացքում մենք հարգում և պահպանում ենք մեր աշխատակիցների, բիզնես գործընկերների, ինչպես նաև հանրության իրավունքները, որտեղ մենք գործունեություն ենք իրականացնում։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Մարդու իրավունքները համընդհանուր նորմեր են, որոնք հավասարապես կիրառվում են յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ անկախ նրա գտնվելու վայրից, և ներառում են այնպիսի գաղափարները, ինչպիսիք են՝ հավասար հնարավորություններ, աշխատանքի նորմեր, խոսքի ազատություն և անձնական տվյալների պահպանում:
Բոլոր աշխատակիցներին մենք տրամադրում ենք մարդու իրավունքների մասին տեղեկատվություն և անցկացնում ենք ազդեցության գնահատում՝ մարդու իրավունքների հետ կապված պոտենցիալ խնդիրները հայտնաբերելու և նվազեցնելու համար:
Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ մարդու իրավունքների հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար: Մենք ձեռնարկում ենք հատուկ կանխարգելիչ միջոցներ՝ մեր գործառնություններում երեխաների աշխատուժի օգտագործման ռիսկը նվազեցնելու համար և աշխատում ենք վերացնել երեխաների աշխատուժի օգտագործումն այն համայնքներում, որտեղ դա ընդունված մշակույթ է:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես ակնկալում եմ, որ Ջեյ Թի Այ-ը կհարգի իմ՝ մարդու իրավունքները: Եթե ես կունենամ մտահոգություն կապված իմ կամ իմ գործընկերների մարդու իրավունքների հավանական խախտման հետ, ապա ես կհայտնեմ այդ մասին:
Եթե ես ղեկավար եմ, ապա պարտավոր եմ ապահովել իմ թիմի աշխատակիցների իրավունքների պահպանումը: Ես հետևողական եմ աշխատակցի կողմից հայտնած ցանկացած մտահոգության նկատմամբ՝ համաձայն Գծային ղեկավարների համար ուղեցույցի:

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար:

Բոլոր բիզնես գործընկերներից ակնկալվում է ընդունել և պահպանել աշխատանքային գործառնությանն ու աշխատանքային պայմաններին առնչվող ստանդարտները, որոնք համապատասխանում են բոլոր գործող տեղական օրենքներին և միջազգային կոնվենցիաներին:

Ի՞նչ իրավիճակների դեպքում սա կարող է կիրառվել:

Ստորև բերված են այն իրավիճակների օրինակները, որոնք կարող են մտահոգություն առաջացնել՝

  • Գտնվելով ծխախոտի ֆերմայում, ես նկատեցի ծանր բեռ կրող մի երեխային:
  • Անկախ ՀԿ-ն պնդում է, որ ծխախոտային տերև հավաքող բանվորներն աշխատում են առանց որևէ անհատական պաշտպանիչ սարքավորումների:
  • Ես լսել եմ, որ իմ գործընկերոջը խնդրել էին աշխատել շաբաթ-կիրակի օրերին՝ առանց ԱԿ-ին տեղեկացնելու:
  • Իմ գործընկերոջը իր գծային ղեկավարը արգելել է միանալ արհմիությանը:

Իմացեք ավելին