Գործել Վարքագծի կանոնակարգին համապատասխան

Հարգելի գործընկերներ,
Բարի գալուստ Ջեյ Թի Այ-ի նոր Վարքագծի Կանոնակարգ։ Այն թարմացվել է և արդեն հասանելի է առցանց տարբերակով ու բջջային սարքերի միջոցով։
Վարքագծի կանոնակարգն ունի կարևոր նշանակություն մեզանից յուրաքանչյուրի համար։ Ոմանց համար այն ցույց է տալիս, թե ով ենք մենք որպես կազմակերպություն՝ սահմանելով բոլորիս համար պարտադիր էթիկական չափանիշները։ Մյուսների համար այն ուղեցույցի դեր է կատարում՝ օգնելով ճիշտ որոշում կայացնել ցանկացած իրավիճակում։ Ինձ համար այն շատ կարևոր նշանակություն ունի՝ հիշեցնելով, թե ինչու եմ ես հպարտ ավելի քան 35 տարի աշխատելու այս ընկերության համար։
Վարքագծի կանոնակարգը սամանում է մեր հանձնառությունները չորս հիմնական ոլորտներում․ մեր մարդիկ, մեր արտադրանքը, մեր ազնիվ բիզնես գործելակերպը և մեր դերը հասարակության մեջ։ Այն բացատրում է, թե մեզանից յուրաքանչյուրից ինչ է ակնկալվում՝ անկախ մեր զբաղեցրած պաշտոնից, դիքից կամ շուկայից։
«Քո ուղեցույցը» կարող է օգնել որոշումների կայացման գործում և վստահ լինել, որ կայացված որոշումը ճիշտ է։ Ես խրախուսում եմ բոլոր Գծային ղեկավարներին օրինակ ծառայել իրենց թիմերի համար և խթանել բարձր էթիկական արժեքները։ Ես իրենցից ակնկալում եմ ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի փոխըմբռնմանն ու բաց քննարկումներին, և աշխատակիցներն իրենց ազատ կզգան արտահայտելու իրենց մտահոգությունները։
Շնորհիվ մեր հանձնառության, այն է «միշտ գործել ճիշտ», մենք կարողք ենք հասնել մեր բիզնես նպատակներին՝ պահպանելով Ջեյ Թի Այ-ի իրական ոգին։
Օգտագործեք Վարքագծի կանոնակարգը ձեր գործընկերների, մատակարարների, բիզնես գործընկերների հետ ամենօրյա փոխհարաբերություններում։ Քննարկեք այն, հասկացեք այն և ամենակարևորը՝ գործեք համապատասխան կանոնակարգի։
Մեկ թիմ․ Մեկ Վարքագծի կանոնակարգ․ Մեր հաջողությունը


Հովարդ Փարքս
Անձնակազմի կառավարման ավագ փոխնախագահ և համապատասխանության գծով գլխավոր տնօրեն

«Օգտագործեք Վարքագծի կանոնակարգը ձեր գործընկերների, մատակարարների, բիզնես գործընկերների հետ ամենօրյա փոխհարաբերություններում։ Քննարկեք այն, հասկացեք այն և ամենակարևորը՝ գործեք համապատասխան կանոնակարգի։»

Նախորդ Ողջույնի խոսք մեր Գլխավոր գործադիր տնօրենի կողմից
Հաջորդ Վարքագծի կանոնակարգի մասին