Ձեր դերը որպես Գծային ղեկավար

Քանի որ մեր Վարքագծի կանոնակարգը, քաղաքականություններն ու ընթացակարգերը կիրառելի են բոլոր աշխատակիցների համար, ապա բոլոր ղեկավարներից ակնկալվում է օրինակ ծառայել՝ առաջնորդվելով Ջեյ Թի Այ-ի արժեքներով և ոգեշնչելով մյուսներին միշտապես գործել էթիկային համապատասխան և պատասխանատու կերպով:

Որպես Գծային ղեկավար Դուք կարևոր դեր ունեք Ձեր թիմի անդամների շրջանակներում՝ բարձրացնելու Վարքագծի կանոնակարգի մասին իրազեկվածությունը։ Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, թե իրենից ինչ է ակնկալվում և կայացնի էթիկապես ճիշտ որշումներ՝ շնորհիվ համապատասխան դասընթացների և ուղեցույցների։

Մենք Ձեզանից ակնկալում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որտեղ թիմի անդամներն իրենց անկաշկանդ կզգան արտահայտելու իրենց մտահոգությունն ու տեղեկացված կլինեն, թե ում կարող են դիմել նման դեպքում։ Եթե աշխատակիցը Ձեզ ներկայացնում է իր մտահոգությունը, մենք ակնկալում ենք, որ Դուք կմոտենաք այդ հարցին ամենայն պատասխանատվությամբ և կաջակցեք Ձեր թիմի անդամին լուծում տալ այդ հարցին՝ գաղտնի կերպով և առանց վրեժխնդրության վախի։

Նման իրավիճակում կարող եք օգտվել Գծային ղեկավարների համար նախատեսված ոչ ճիշտ վարքագծի վերաբերյալ մտահոգության ներկայացման և կառավարման ուղեցույցից։

Ստորև ներկայացված են մի քանի պրակտիկ գործիքներ, որոնք կօգնեն խթանել համապատասխան էթիկական պահվածքը Ձեր թիմի անդամների շրջանակներում։

Եթե Ձեզ մոտ առկա է Վարքագծի կանոնակարգի տպագիր տարբերակն ու հասանելի չեն այս գործիքները, խնդրում ենք կապ հաստատել Ձեր տեղական ԱԿ բաժնի աշխատակցի կամ Համապատասխանության թիմի անդամի հետ։

Նախորդ Վարքագծի կանոնակարգի մասին
Հաջորդ Ձեր ուղեցույցը