Վարքագծի կանոնակարգի մասին
Մեք իրականացնում ենք մեր գործունեությունը վարքագծի կանոններին խիստ համապատասխան և ակնկալում ենք մեր բոլոր աշխատակիցներից, բիզնես գործընկերներից և ողջ աշխարհում մեր անունից հանդես եկող կողմերից գործելու համաձայն այս չափանիշների։ Սա շատ կարևոր պայման է հանդիսանում մեզ համար՝ որպես պատասխանատու ընկերություն, և թույլ է տալիս պահպանել մեր հեղինակությունն ու ապահովել մեր շարունակական հաջողությունները։
Մեր Վարքագծի կանոնակարգը վերաբերում է աշխարհի բոլոր անհատներին, ովքեր որևէ գործնական առնչություն ունեն Ջեյ Թի Այ-ի հետ, այդ թվում արտահաստիքային աշխատակիցներին, որոնք ժամանակավոր աշխատողներ են և ուղղակիորեն Ջեյ Թի Այ-ի աշխատող չեն հանդիսանում։
Մեր Վարքագծի կանոնակարգում սահմանված չափանիշները սպառիչ չեն: Դրանք չեն փոխարինում Ջեյ Թի Այ -ի գործառնական ուղեցույցներին, քաղաքականություններին ու ընթացակարգերին, կամ տեղական օրենքներին: Եթե Վարքագծի կանոնակարգով սահմանված չափանիշները տարբերվում են գործող օրենքներից, ապա կիրառվում են առավել խիստ չափանիշները։ Այնուամենայնիվ, երբեք չպետք է խախտել գործող օրենքները։ Որևէ նման հակասություն չի ազդում Կանոնակարգի մնացած մասերի վրա:
JTI-ի Վարքագծի կանոնակարգին, գործառնական ուղեցույցներին, քաղաքականություններին, ընթացակարգերին, իրավական պարտավորություններին չհետևելը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Մենք ցանկանում ենք աշխատել այնպիսի գործընկերների հետ, որոնք կիսում են մեր արժենքերն ու հանձնառու են գործելու Վարքագծի կանոնակարգով սահմանված չափանիշներին համապատասխան։
Սույն Վարքագծի կանոնակարգի յուրաքանչյուր բաժնի համար տրամադրվում է լրացուցիչ տեղեկատվություն հղման տեսքով, այդ թվում՝
Չնայած Վարքագծի կանոնակարգի ազգային լեզուներով թարգմանությունների առկայությանը, անգլերեն լեզվով բնօրինակը միակ պաշտոնական տարբերակն է:
Վարքագծի կանոնակարգի այս տարբերակը ուժի մեջ է մտնում 2018թ.-ի հունիսից և փոխարինում է բոլոր նախկին էլեկրոնային և թղթային տարբերակներին: Այն պարբերաբար ենթակա է վերանայման և թարմացման։