Բարեխիղճ բիզնես գործունեություն

Պաշտոնական հարցումների գծով համագործակցություն

Մենք մշտապես համագործակցում են պաշտոնական հարցումների և հետաքննությունների գծով:

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Պարբերաբար պետական մարմիններին պահանջվում է մեր բիզնես գործունեության տարբեր ասպեկտների վերաբերյալ տեղեկատվություն՝ թույլտվություններ և հավաստագրեր տալու և Ջեյ Թի Այ-ի պատասխանատու գործելն ապահովելու համար:
Պարբերաբար պետական մարմինները նաև կարող են կատարել այցեր առանց զգուշացման, որոնք նաև կոչվում են «Չնախատեսված ստուգումներ»:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես միշտ պետք է տրամադրեմ ազնիվ և ճշգրիտ տեղեկատվություն կամ դարձնեմ այդ տեղեկատվությունը հասանելի: Այցերի ընթացքում պաշտոնատար անձանց պետք է միշտ ուղեկցի լիազորված ներկայացուցչի կողմից նշանակված աշխատակիցը։
Եթե ես հայտ եմ ստացել առանց զգուշացման տեղեկատվության տրամադրման կամ այցի վերաբերյալ, ապա պետք է գործեմ համաձայն տեղական «Չնախատեսված ստուգումների» մասին ուղեցույցի և անհապաղ ծանուցեմ այդ մաիսն տեղական Չնախատեսված տտուգումների համակարգողին, կամ տեղական կամ տարածաշրջանային իրավախորհրդատուին։ Չնախատեսված ստուգումների համակարգողների հատուկ դերը սահմանված է Չնախատեսված ստուգումների մասին ուղեցույցում։

Ո՞րն է չնախատեսված ստուգումների համակարգողների դերը:

Չնախատեսված ստուգումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Չնախատեսված ստուգումների համակարգողները նման իրավիճակներում հանդիսանում են հիմնական կապող օղակը: Դա ենթադրում է միշտ լինել պատրաստ նման այցերին և համոզվել, որ ցանկացած անձ, ով կարող է ներգրավված լինել այդ գործընթացին, լինի ընդունարանի աշխատակից, ՏՏ աշխատակից, Չնախատեսված ստուգման թիմի այլ անդամ կամ ընդհանուր առմամբ որևէ այլ աշխատակից, ունենա պահանջվող տեղեկատվությունը և պատրաստված լինի:

Իմացեք ավելին