Բարեխիղճ բիզնես գործունեություն

Ընկերության ակտիվների պահպանություն

Ջեյ Թի Այ ընկերության ակտիվները շատ կարևոր են՝ հասնելու համար մեր առջև դրված գործարար նպատակներին: Մենք պատասխանատվությամբ և հարգանքով ենք վերաբերվում Ջեյ Թի Այ-ին և այլ անձանց պատկանող ակտիվներին: Մենք աջակցում և ապահովում ենք մեր ընկերության ակտիվների ճիշտ եղանակով ձեռքբերմանը, պահպանմանը և օտարմանը։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Ընկերության ակտիվները ներառնում են մեքենաները, սարքավորումները, ՏՏ սարքերը, արտադրանքը և արտադրական նյութերը, մտավոր սեփականությունը և Ընկերության տեղեկատվությունը:
Ընկերության ակտիվների չարաշահումը, անհասանելիությունը կամ անսարքությունը կարող է վնասել մեր բիզնեսին և կարող է հանգեցնել ֆինանսական և հեղինակության կորստի։
Մտավոր սեփականությունը մեզ համար հատուկ արժեք ունի, քանի որ այն օգնում է մեզ առանձնացնել մեր արտադրանքն ու ծառայությունները և ստանալ մրցակցային առավելություն: Ջեյ Թի Այ-ի աշխատակիցների կողմից աշխատանքի ընթացքում մշակված բոլոր նորարարությունները և գաղափարները պատկանում են ընկերությանը և ենթակա չեն մասնավոր վաճառքի:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Իմ պարտականությունն է ինձ օգտագործման իրավունքով հանձնված ակտիվները պաշտպանել գողությունից, չարաշահումից և վատնումից:
Ես օգտագործում եմ ընկերության ակտվիները համաձայն Ջեյ Թի Այ-ի քաղաքականությունների և չեմ օգտագործում դրանք անձնական օգուտի համար: Ես չեմ կիսվում Ընկերության ակտիվներով, այդ թվում նաև մտավոր սեփականությամբ երրորդ անձանց հետ՝ առանց նախնական թույլտվության: Ես երբեք անպատշաճ ձևով չեմ օգտագործի կամ գնի երրորդ կողմի ակտիվները կամ երրորդ կողմի մտավոր սեփականությունն՝ առանց պատշաճ լիցենզիայի կամ հաստատման:
Ամեն անգամ, երբ ես քննարկում եմ մատակարարի հետ կնքվող հավանական պայմանագիրը, որը ենթադրում է ընկերության տվյալների տրամադրում, ես միշտ ներգրավում եմ ՏՏ թիմը: Սա թույլ կտա ապահովել մեր տվյալների պաշտպանությունը։
Ես գիտակցում եմ Ջեյ Թի Այ-ի թվային տվյալների արժեքն ու խոցելիությունը, և հետևում եմ i-secure կանոնակարգին՝ նվազեցնելու համար գողության կամ կորստի ռիսկը։
Եթե ես ունեմ կասկած ՏՏ ռեսուրսի պատշաճ օգտագործման հետ կապված, ապա խնդրում եմ օգնություն Գլոբալ աջակցության բաժնից։ Եթե ես սխալ եմ թույլ տվել, ապա անհապաղ տեղեկացնում եմ այդ մասին:

Հիշեք i-secure կանոնակարգի հիմնական սկզբունքները՝

  • Ես պաշտպանում եմ իմ առցանց սեփականությունը
  • Ես մտածում եմ, նախքան սեղմելը
  • Ես տրամադրում եմ տվյալներ՝ անվտանգության կանոններին համապատասխան
  • Եթե ունեմ հարցեր, ապա դիմում եմ փորձատգետին՝ կապ հաստատելով ՏՏ թիմի, Գլոբալ աջակցության թիմի հետ կամ նամակ եմ գրում information.security@JTI.com հասցեին:

Իմացեք ավելին