Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար։
Բիզնես գործընկեր ասելով հասկանում ենք մեր սպառողներին, մատակարարներին, ծխախոտային հումք աճեցնողներին, դիստրիբյուտորներին և բոլոր այն կողմերին, ում հետ մենք ունենք առևտրային հարաբերություններ։
Մեր բիզնես գործընկերներից ցանկացած մեկի անբարեխիղճ վարքը կարող է ազդել մեր հեղինակության վրա։
Մենք ձգտում ենք աշխատել այնպիսի գործընկերներին հետ, ովքեր հանձնառու են պահպանելու մեր կողմից սահմանված էթիկական չափանիշները։
Բոլոր մատակարարների համար պարտադիր է համապատասխանությունը Ջեյ Թի Այ-ի՝ Մատակարարների համար սահմանված չափանիշներին։
Ջեյ Թի Այ-ի՝ Գյուղատնտեսական աշխատանքի իրականացմանն առնչվող կանոնները չափանիշներ են սահմանում նրանց համար, ովքեր մեզ համար աճեցնում են ծխախոտային հումք և հավաքում են ծխախոտի տերևներ, ներառյալ այն կանոնները, որոնք կապված են աշխատանքի, երեխաների աշխատանքի, առողջության և աշխատավայրում անվտանգության ապահովման հետ:
Մենք պետք է համոզված լինենք, որ բոլոր բիզնես գործընկերներն, ովքեր մեզանից ձեռք են բերում մեր ծխախոտային արտադրանքը, ունեն բարձր հեղինակություն և լավ համբավ։