Մեր դերը հասարակության մեջ

Արդար մրցակցության ապահովում

Մենք պարտավորվում ենք բոլոր շուկաներում մրցակցել արդար կերպով և մրցակցության մասին օրենքներին համապատասխան։

Ի՞նչ է սա նշանակում Ջեյ Թի Այ-ի համար:

Ցանկացած վարքագիծ, որի նպատակը կամ արդյունքն արդար մրցակցության խախտումն է, համարվում է հակամրցակցային:
Արդար մրցակցության կանոնների չպահպանումը, նույիսկ՝ ոչ միտումնավոր կերպով, կարող է հանգեցնել Ջեյ Թի Այ-ի և իր աշխատակիցների համար խիստ տուգանքների:
Մեր գործողություններն ու ռազմավարական որոշումները պետք է իրականացնենք մեր մրցակիցներից անկախ: Մենք պետք է հարգենք մեր հաճախորդների ազատությունը՝ կապված իրենց գործարար որոշումների կայացման և շուկայում նրանց մրցակցային եղանակի հետ:

Ի՞նչ է սա նշանակում ինձ համար, որպես աշխատակից։

Ես պարտավոր եմ իմանալ արդար մրցակցության կանոնները և գիտակցել դրանցով նախատեսված սահմանա-փակումները:
Իմ բոլոր գործառնություններում ես սահմանում եմ Ջեյ Թի Այ-ի առևտրային ռազմավարությունն ու գործողությունները՝ մրցակիցներից անկախ: Ես կայացնում եմ որոշումները բացառապես ելնելով Ջեյ Թի Այ-ի շահերից և առանց մրցակիցների հետ խորհրդակցելու, նրանց հետ համակարգելու , համաձայնեցնելու կամ մրցակցային նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանակման:
Ես ապահովում եմ, որ հաճախորդներն ազատ լինեն կայացնելու իրենց գործարար որոշումները, կապված իրենց գործարար որոշումների կայացման և շուկայում նրանց մրցակցային եղանակի հետ:
Ես զգուշությամբ եմ օգտագործում և հայտնում մրցակցային նշանակություն ունեցող տեղեկատվությունը և ապահվում եմ դրա անվտանգության պահպանումը:
Ես անհապաղ խորհրդակցում եմ Իրավական թիմի անդամի հետ, եթե կասկած ունեմ որևէ հակամրցակցային գործողության առկայություն հետ կապված, կամ եթե ունեմ որևէ հարց մրցակցային օրենքների և իմ աշխատանքին դրանց առնչության վերաբերյալ:

Ի՞նչ է սա նշանակում մեր բիզնես գործընկերների համար:

Բիզնես գործընկերներն, այդ թվում խորհրդատուները և տեղեկատվության մատակարարները պարտավոր են ծանոթանալ մրցակցության մասին գործող օրենքներին և պահպանել մրցակցային նշանակություն ունեցող տեղեկատվության գաղտնիությունը:

Հիշե՛ք․

  • Դեմ-առ-դեմ զրույցների, էլ. նամակների և տեքստային հաղորդագրությունների ժամանակ կիրառեք նամակների կամ հուշագրերի նկատմամբ կիրառվող միևնույն զգոնությունը:
  • Առևտրային միավորումների կողմից կազմակերպված ժողովների ժամանակ ցուցաբերեք այնպիսի վերաբերմունք, ինչ կցուցաբերեք մրցակցի հետ հանդիպման ժամանակ։
  • Կատարեք ստույգ գրառումներ, նշումներ մրցակիցների, առևտրային միությունների հետ հանդիպումների ընթացքում։

Իմացեք ավելին