Ձեր ուղեցույցը
Ձեր կողմից կայացված որոշումը կարող է ազդեցություն ունենալ յուրաքանչյուր աշխատակցի վրա։
Մեզանից յուրաքանչյուրն ունի կարևոր դերակատարություն Ջեյ Թի Այ-ի կողմից սահմանված չափանիշների և արժեքների պահպանման մեջ` բարձր պահելով Ջեյ Թի Այ-ի հեղինակությունը։
Ձեր ամենօրյա գործառույթներում կարող եք ճիշտ որոշումներ կայացնել՝ հիմնվելով մեր արժեքների, Վարքագծի կանոնակարգի և ընկերության այլ քաղաքականությունների և ընթացակարգերի վրա։
Ձեր կողմից կայացված ողջամիտ որոշումներն ևս կօգնեն ճիշտ կողմնորոշվելու հարցում։
Այնուամենայնիվ, կարող է պատահել նաև այնպիսի իրավիճակ, երբ վստահ չեք թե որն է ճիշտ որոշումը։ Նման դեպքում օգնույթան կգա «Քո ուղեցույցը», որը կօգնի հաշվի առնել բոլոր համապատասխան գործոններն ու կանախատեսել Ձեր որոշման հնարավոր հետևանքները։ «Քո ուղեցույցը» պարզ գործիք է հանդիսանում Ձեր և Ջեյ Թի Այ-ի համար ճիշտ որոշման կայացման գործում։
Օրինակ, եթե համոզված չեք մի բանում, ինչ․
- Պլանավորում եք անել,
- Ձեզ հանձնարարվել է անել,
- Տեսել կամ լսել եք։
Պատկերացրեք թե ինչպես կվարվեք, եթե․
- Տեսնեք դա լրատվամիջոցներով,
- Ձեզ մոտ մարդիք դա դա բացահայտեն։
Այնուհետև ստուգեք, արդյոք դա․
- Օրինական է,
- Համապատասխանում է կազմակերպության արժեքներին և Վարքագծի կանոնակարգին,
- Համապատասխանում է Ձեր սեփական արժեքներին։
այդ ժամանակ գործեք
Խորհրդակցեք ստորև նշված անձանցից որևէ մեկի հետ․
- Ձեր գծային ղեկավարի հետ,
- Ձեր տեղական ԱԿ կոնտակտային անձի հետ,
- Ձեր տեղական իրավախորհրդատուի հետ,
- Համապատասխանության թիմի անդամի հետ։